Անցած շաբաթվա ընթացքում (20.06.2022-26.06.2022) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 646 մարդ, մահացել երկու վարակակիր: Այդ մասին տեղեկություն է տարածում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ հիմնականում շրջանառվում և գերակշռում է օմիկրոնի B.A.2 շտամը։
Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 63404 թեստ, որից 57457-ը՝ արագ հակագենային թեստով, իսկ 5847-ը՝ PISAR թեստով։
7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 1,67%:
Նախորդ շաբաթվա (13.06.2022-19.06.2022) տվյալներով Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 616 նոր դեպք, ապաքինվել է 482 պացիենտ, մահացել է 1 պացիենտ։