Տեխզննման վճարի ավելացում՝ նոր նախաձեռնություն
Ավտոմեքենաների տեխնիկական զննման վճարը կարող է աճել, իսկ կրկնակի տեխզննում անցնելը կարող է դառնալ վճարովի: Այս մասին «Business Press News»-ին ասել է Տեխնիկական զննման կենտրոնների միության գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլին։
Նրա տեղեկություններով՝ փոփոխությունը նախատեսվում է իրականացնել աշնանը։ Ավելին՝ խորհրդարանում օրինագիծ է նախաձեռնվել, որը նախատեսում է տեխզննման տուգանք չվճարելու դեպքում գումարի աստիճանական բարձրացում՝ առաջին անգամ տուգանքը կկազմի 50 լարի, չվճարելու դեպքում՝ 1 ամիս հետո՝ 150, իսկ եւս մեկ ամսից՝ 300 լարի, դրանից հետո գումարը կեռապատկվի։
Ավտոտեխզննման կենտրոնների ասոցիացիայի նախագահ Դավիթ Մեսխիշվիլիի խոսքով, տուգանքների ավելացումը պայմանավորված է նրանով, որ բարեփոխումը ձախողման վտանգի տակ է։
«Տուգանքների խստացումը պայմանավորված է նրանով, որ բարեփոխումը, որը շատ կարևոր է ճանապարհային անվտանգության, բնապահպանական անվտանգության և եվրաինտեգրման համար, իրականում խափանման վտանգի տակ է, քանի որ թեև տրանսպորտային միջոցների թիվը (միավորներով) ավելանում է, տեսչական կենտրոններ այցելությունների թիվը գնալով նվազում է. Օրինակ՝ կարող եմ ասել, որ դիմելիությունը նվազել է 60 հազարով, իսկ մեքենաների թիվն աճել է 160 հազարով»,- նշում է Մեսխիսվիլին։
Նրա խոսքով, այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ հասարակությունը լիովին չի հասկացել այս բարեփոխման կարևորությունը: