Ուսուցչի աշխատավարձը՝ առնվազն 4000 լարի. խնդրագիր
Սոցցանցում խնդրագիր է շրջանառվում, ըստ որի ուսուցիչները դիմում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և պահանջում աշխատավարձի բարձրացում։ Խնդրագրի հեղինակը Նաթիա Բախտաձեն է։
«Ուսուցչի աշխատավարձային քաղաքականության և ուսուցիչների ծանր, քրտնաջան, պատասխանատու և երկրի զարգացման համար կենսական աշխատանքի գնահատման գործընթացի վերանայում»,- ասված է խնդրագրում։
Ստորագրահավաքի հեղինակը կարծում է, որ Վրաստանում ուսուցչի աշխատավարձը անհամաչափ է կատարված աշխատանքին, և պետությունը նրանց նկատմամբ վարում է «ոչ հայեցողական աշխատավարձի քաղաքականություն»։
«Պահանջում ենք, որ Վրաստանում փոխվի ուսուցիչների նկատմամբ նվաստացուցիչ և նսեմացնող վերաբերմունքը։ Պահանջում ենք, որ վարչապետը և խորհրդարանը բարձրացնեն ուսուցիչների անձնուրաց և կենսականորեն պատասխանատու և պետության զարգացման համար կարևոր աշխատանքը գնահատելու հարցը!!! պետք է ոչ թե կոպեկներով աշխատել, այլ մարդուն ու նրա արժանիքներին վայել աշխատավարձի համար: Ուսուցիչների ամսական աշխատավարձը պետք է սկսվի 4000 լարիից!!!Եթե դատավորների աշխատավարձը ամսական 10000 լարի և բարձր է, ուսուցչի աշխատանքն ավելի պատասխանատու է: Պարոն վարչապետ, պարոն խորհրդարանականներ, ժամանակն է, որ ուսուցիչները գնահատվեն»! - գրված է միջնորդության մեջ։