Վրաստանում հարսանիքի ծախսերն աճում են
2022 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանում կբարձրանա հարսանեկան հանդիսավոր արարողության ծառայությունների վճարը։
Վրաստանի կառավարության կողմից հուլիսի 18-ին ընդունված որոշման համաձայն, նոր արժեքը որոշվել է հետևյալ կերպ.
Արդարադատության տան մասնաճյուղում կամ համայնքային կենտրոններում հատուկ ծիսական ծառայությունը (հանդիսավոր իրավիճակում ամուսնության ծեսի անցկացում) կարժենա 75 լարի։ Մինչ այժմ նույն ծիսակարգի վճարը 50 լարի էր։
Հանգստյան օրերին ամուսնության տանը հանդիսավոր պայմաններում հատուկ ծիսական ծառայությունը 150 լարիի փոխարեն կարժենա 225 լարի։ Ցանկացած այլ օր քաղաքացիները 90-ի փոխարեն պետք է վճարեն 135 լարի։