Ջավախքում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն, ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։
Ցնցումները գրանցվել են հուլիսի 30-ին, Թբիլիսիի ժամանակով 22:55-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։
Սամեբա գյուղը վերջին մեկ տարում դարձել է սեյսմիկ ակտիվ գոտի։ Գյուղում ցնցումներ են գրանցվում գրեթե ամեն օր։ Փետրվարի 13-ի երեկոյան 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբայի մոտ, իսկ մայիսի 1-ին՝ 5,3 մագնիտուդով։