Նավթի գինը համաշխարհային շուկայում իջել է 100 դոլարից
Նավթի գինը համաշխարհային շուկայում իջել է 100 դոլարից։ Ե՛վ Brent, և՛ WTI տեսակի նավթի գները նվազել են:
Թբիլիսիի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ Brent տեսակի վառելիքը մեկ բարելի դիմաց արժե 98,96 դոլար։ Երկուշաբթի օրը կայացած սակարկությունների արդյունքում այդ պայմանագրերը նվազել են 3,94 դոլարով և կազմել 100,03 դոլար մեկ բարելի դիմաց։ Նվազել է նաև ամերիկյան նավթի գինը և ներկայումս կազմում է 93,01 դոլար մեկ բարելի դիմաց։
Չորեքշաբթի օրը տեղի կունենա ՕՊԵԿ+-ի նախարարների հերթական հանդիպումը։ Չնայած արդյունահանումն ակտիվորեն ավելացնելու ԱՄՆ-ի կոչերին, կոալիցիան սեպտեմբերին կհաստատի նավթի արդյունահանման աճի մակարդակը։