Ինչու՞ չի հաջողվում փոխարինել ռուսական շուկան
Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Վրաստանի համար ռուսական շուկայի կայունությունը դեռ հարցականի տակ է։
«Ապագա ֆերմեր»-ի ղեկավար Ռուսուդան Գիգաշվիլին նշում է, որ դժվար է Եվրամիությունը դիտարկել որպես Վրաստանի այլընտրանքային շուկա, քանի որ մեր շուկան հեռու է համապատասխան չափանիշներից։
«Մեր արտահանման ամենամեծ մասը կապված էր Ռուսաստանի հետ։ Ուստի շարունակվող պատերազմի ֆոնին խնդիրն ակնհայտորեն ավելի սուր է։ Տրանսպորտն ու վճարումները բարդ են։
Ինչ վերաբերում է Եվրամիության շուկային, մենք այնտեղ ստանդարտներին համապատասխանելու լուրջ խնդիր ունենք, իսկ եվրոպական տարածքը հասանելի է միայն մի քանի արտադրողների»,- բացատրում է Գիգաշվիլին։
Նրա խոսքով, ստանդարտների ուղղությամբ խնդիրը սուր է, և եթե այն չկարգավորվի, ԵՄ շուկան հասանելի չի լինի։
Ռուսուդան Գիգաշվիլիի խոսքով՝ պետությունն ասել է, որ ավելացնում են հերթափոխային ծառայություն, որն աշխատում է 24/7։ Սակայն, նրա կարծիքով, կառավարությունը պետք է նախկինում լուծեր այս խնդիրը։
«Գլխավոր խնդիրն այն է, որ մենք հետևում ենք հոսքին և արձագանքում արտաքին և ներքին մարտահրավերներին տեղական մակարդակում: Արդյունաբերության զարգացման համակարգված պլան չկա»,- ասել է Գիգաշվիլին: