Լուրեր
Սամցխե-Ջավախքում Ղրիմի-Կոնգո տենդի դեպքերը շարունակում են աճել
Ադիգենի մունիցիպալիտետում Ղրիմի-Կոնգո տենդի մեկ նոր դեպք է հայտնաբերվել: Զեդուբանի գյուղում 46-ամյա տղամարդու մոտ վիրուսային վարակ է հաստատվել։ Հիվանդը բուժում է անցնում Թբիլիսիի կլինիկայում։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի բաժնի ղեկավար Նինո Զեդգինիձեի խոսքով՝ սա տարածաշրջանում Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի արդեն 40-րդ հաստատված դեպքն է։ Դրանցից մեծ մասը՝ 20 դեպք, հայտնաբերվել է Ախալցիխեի քաղաքապետարանում։
Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքը ճանաչվել է վիրուսի կենտրոն։ Մարզի կլինիկաներում ասում են, որ տզերի խայթոցի վերաբերյալ դիմումները նախորդ տարիների համեմատ աճել են։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ անել, եթե մարմնի վրա հայտանաբերել եք տիզ
გააზიარეთ :