Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է Վրաստանի տարածքում սպասվող բարձր ջերմաստիճանի մասին։ Գործակալության տվյալներով՝ ուժեղ քամի է սպասվում նաեւ լեռնային շրջաններում, ինչը կարող է հանգեցնել անտառային հրդեհների։
«Մինչև օգոստոսի 19-ը Վրաստանի տարածքում կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանը (34, 39 աստիճան), օգոստոսի 15-ին լեռնային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Մինչև օգոստոսի 19-ը Սամցխե-Ջավախքում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսում են ցերեկը՝ +30, +32, գիշերը՝ +19, +21 աստիճան տաքություն։