Գազալցակայաններն արդեն իջեցրել են վառելիքի գները
Գների իջեցումն արդեն վաղուց է սկսվել։ Միտումը վերաբերում է ինչպես փոքր, այնպես էլ միջին ցանցերին, ինչպես նաև բրենդային գազալցակայաններին,- այս մասին ասել է Նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մթվրալաշվիլին։
Նրա խոսքով, վառելիքի գնի նվազման միտումը կշարունակվի, և վարչապետի հայտարարությունից հետո խոշոր շղթաների ներկայացուցիչները հաստատել են դա։
Ինչ վերաբերում է բրենդային գազալցակայաններին, ապա օգոստոսի սկզբից նրանք ակտիվորեն նվազեցնում են գները։ Տարբեր ընկերությունների օրինակով արդեն գները իջեցրել են միջինը 30-40 թեթրիով։
«Ամենակարևորը՝ մենք լավատեսական ակնկալիքներ ունենք և կարծում ենք, որ միտումը կշարունակվի։ Վարչապետի հայտարարությունից հետո հանրությունը տեսավ նույնը հաստատող մեկնաբանություն խոշոր ցանցերի ներկայացուցիչների կողմից։ Ակնկալում ենք, որ վառելիքի գնի նվազման միտումը կշարունակվի սեպտեմբերին։ Պատճառները պարզ են, ամուր լարին և նավթի գների անկումն են համաշխարհային շուկայում»,- ասում է Մթվրալաշվիլին։
Հիշեցնենք, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վառելիքի գների հետ կապված հերթական հայտարարությունն էր արել օգոստոսի 15-ին։ Ինչպես նշեց Ղարիբաշվիլին, չնայած այն հանգամանքին, որ վառելիքի գինը նվազել է հուլիս-օգոստոս ամիսներին, այնուամենայնիվ, զգացվում է, որ գնի նվազումը համաչափ չէ։ Նա մրցակցային գործակալությանը հանձնարարել է ուսումնասիրել հարցը։