Լուրեր
Ախալցխացիները կմեկնեն աղետի գոտի
Ախալցիխեի կամավորականները կմեկնեն աղետի գոտի՝ օգնելու հրշեջներին ու փրկարարներին։ Նախաձեռնությունը պատկանում է Թեմո Սանդրոշվիլիին։ Այդ մասին նա գրել է սոցցանցում։
«Հանդիպում ենք հինգշաբթի առավոտյան ժամը 10-ին Գալֆի տարածքում, եթե կարող եք մեքենայով գնալ, ավելի լավ, 2 միկրոավտոբուս կլինի։
Բերեք մաքուր ջրի շշեր, որ մի տեղ խմելու ջուր լցնենք (որ փող չծախսենք ջրի վրա), հրշեջների/փրկարարների համար սնունդ կգնենք։
Հաստատ չգիտենք՝ թույլ կտա՞ն մեզ օգնել բարդ տեղանքի պատճառով...Կրկնում եմ՝ հստակ չգիտենք....գուցե ուղղակի ջուր ու սնունդ տանենք և հետ վերադառնանք!!!!Ամեն դեպքում բերեք բահեր, ձեռնոցներ, հաստ կոշիկներ, դիմակներ և ակնոցներ, փորձեք վերցնել երկարաթև վերնաշապիկներ և գլխարկներ...
Հարբած և շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց թույլ չեն տա գալ։ Նաև թող չգան մարդիկ, ովքեր չեն ենթարկվում տեղում իրավասու անձանց կողմից տրված հրահանգներին (եթե այդպիսիք կան):
Այնտեղ չպետք է ծանրաբեռնենք փրկարարներին. Հինգշաբթի, ժամը 10:00 Գալֆի տարածքում»,- սոցցանցում գրում է Թեմո Սանդրոշվիլին:
გააზიარეთ :