«Ցավոք, Բորջոմիի հովտում անձրև չի սպասվում»,-օդերևութաբաններ
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ վաղը արեւմտյան Վրաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 40 աստիճան, իսկ արեւելյան Վրաստանում մինչեւ 31-36 աստիճան՝ ներառյալ Բորջոմին։ Ուժեղ քամին կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ մինչև օգոստոսի վերջ տեղումներ չեն սպասվում։
«Բորժոմիի հովտում, ցավոք, անձրեւ չի սպասվում, օգոստոսի 11-ից հովտում անձրեւ չի տեղացել, նույն եղանակը կպահպանվի մինչեւ այս շաբաթվա վերջ։
Վաղը սպասվում է ջերմաստիճանի գագաթնակետ, արեւմտյան Վրաստանում ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի։ Արևելյան Վրաստանում, ներառյալ Բորժոմիի հովիտը, սպասվում է +31 +34 աստիճան: Ուժեղ քամին կշարունակվի այսօր, վաղը և մյուս օրը»,- ասում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկարաժամկետ եղանակի կանխատեսման բաժնի ղեկավար Սվետլանա Նիորաձեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ից Բորջոմիի անտառում բռնկվել է հրդեհ, որն արդեն հասել է Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղ: