Ե՞րբ կսկսվի դասապրոցեսը դպրոցներում և համալսարաններում
Քանի որ սեպտեմբերի 15-ը շաբաթվա վերջին օրն է, շատ ծնողներ մտածում էին, թե արդյոք ուսումնական գործընթացի վերսկսման օրը կտեղափոխվի երկուշաբթի։
Սոցցանցում արդեն գրում են, որ դպրոցները կբացվեն երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ից:
Նախարարությունից հայտնում են, որ ոչինչ չի փոխվել, և դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 15-ից։ Այս փուլում ուսման մեկնարկի ամսաթիվը փոխելու ծրագրեր չկան։
Ըստ նրանց՝ բացառություն կարող է արվել մասնավոր դպրոցի դեպքում, եթե դպրոցն ունի կարևոր պատճառ և պաշտոնապես դիմում է նախարարությանը՝ գործընթացի ժամկետը հետաձգելու խնդրանքով։
Ամառային արձակուրդները հանրակրթական և մասնավոր դպրոցներում սկսվել են հունիսի 15-ից, իսկ ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 15-ից։'
Ինչ վերաբերվում է Բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա Սամցխե Ջավախեթիի պետական համալսարանում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 12-ին, առկա ձևաչափով:
Թբիլիսիի պետական համալսարանում մագիստրատուրայի աստիճանի ուսանողների համար ուսումնական տարվա օրացույցը կազմված է հետևյալ կերպ.
Աշնանային կիսամյակը կսկսվի սեպտեմբերի 26-ից: Իլիայի պետական համալսարանում ուսումնական տարվա աշնանային կիսամյակը կսկսվի նույնպես սեպտեմբերի 26-ից: Վրաստանի տեխնիկական համալսարանում դասապրոցեսը կսկսվի հոկտեմբերի 3-ին և առկա ձևաչափով:
Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունները համավարակի պատճառով գործում էին տարբեր ձևաչափերով, սակայն աշնանային կիսամյակը Թբիլիսիի պետական, Իլիայի պետական, Վրաստանի տեխնիկական և Սամցխե Ջավախեթիի պետական համալսարաններում կսկսվի ամբողջությամբ առկա ձևաչափով: