Covid-ի հաջորդ վիճակագրությունը կհրապարակվի հոկտեմբերի սկզբին, որից հետո տվյալները կթարմացվեն ամեն ամիս։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունից։
Նրանց խոսքով՝ այս որոշման պատճառը երկրում կորոնավիրուսի տարածման նվազման միտումն է և համաճարակային իրավիճակի կայունացումը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբից Covid-ի վիճակագրությունը հրապարակվում էր շաբաթական։ Այսօր հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում վիճակագրությունը չի թարմացվել։