Առաջին անգամ մարդու մոտ միաժամանակ ախտորոշվել է COVID-19, ջրծաղիկ և ՄԻԱՎ վարակ
Պատմության մեջ առաջին անգամ մարդու մոտ միաժամանակ ախտորոշվել է COVID-19, կապիկի ծաղիկ և ՄԻԱՎ վարակ։ Այս մասին գրում է Journal of Infection բժշկական ամսագիրը։
36-ամյա իտալացին հունիսի 16-20-ը հանգստացել է Իսպանիայում, իսկ Իտալիա վերադառնալուց հետո իրեն վատ է զգացել։ Նրա մոտ սկսվել է կոկորդի ցավ ու բարձր ջերմություն: Տղամարդը դիմել է Կատանիա քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան տեղավորել են ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունք։
Սկզբում նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այնուհետև ցան ու վերքեր են առաջացել։ ՄԻԱՎ վարակի և կապիկի ախտորոշման թեստերը նույնպես դրական պատասխան են տվել:
Բժիշկների խոսքով՝ հիվանդն սեռական հարաբերություն է ունեցել Իսպանիայում գտնվելու ժամանակ։