«Փակե՛ք Լարսը»- հանրահավաք՝ Արդարադատության տան մոտ
«Փակե՛ք Լարսը»,- Սեպտեմբերի 29-ին այս խորագրով հանրահավաք է անցկացվել արդարադատության տան մոտ: Տարբեր մասնագիտությունների ու սերունդների ներկայացուցիչներ պահանջում են վերանայել միգրացիոն քաղաքականությունը և փակել Լարսի անցակետը, որտեղ իրավիճակը վերջին օրերին անվերահսկելի է։
Հազարավոր ռուս միգրանտներ փորձում են փախչել երկրից, Պուտինի վերջին որոշումներից հետո և մտադիր են երկար ժամանակ մնալ Վրաստանում։
Քաղաքացիները կարծում են, որ ռուս միգրանտների հոսքը երկրի համար քաղաքական, սոցիալական և տնտեսական ռիսկեր է պարունակում։
Հանրահավաքի մասնակիցներն Արդարադատության տանից շարժվել են դեպի «Վրացական երազանքի» գրասենյակ։
Սեպտեմբերի 9-ին ընդունված որոշմամբ Եվրամիությունը կասեցրել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագիրը։ Ռուսաստանի քաղաքացիներին այժմ շատ ավելի քիչ վիզաներ են տրվում, և վիզա ստանալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:
Բալթյան 3 երկրներ և Լեհաստանը հրաժարվել են Ռուսաստանից զբոսաշրջիկներ ընդունել, նույնիսկ եթե նրանք ունեն շենգենյան վիզա։
Այս պահին Վրաստանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ պահպանում է նույն կանոնակարգերը, որոնք գործում էին մինչև ռուս- ուկրաինական պատերազմի սկիզբը։