ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի տեղակալը ժամանել է Մոսկվա. ռուսական լրատվամիջոցներ
Ռուսական կառավարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը ժամանել է Մոսկվա՝ հացահատիկի արտահանման շուրջ բանակցությունների համար։
Tass-ը գրում է, որ Գրիֆիթսը բանակցություններ է վարում Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենի հետ՝ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ։
Տեղեկության համար՝ հուլիսին ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրից հետո Ուկրաինայից արտահանվել է 7,5 տոննա հացահատիկ և գյուղատնտեսական այլ ապրանքներ։
Պայմանագիրը գործում է ստորագրումից հետո 120 օր և ավարտվում է հաջորդ ամիս։
Բացի այդ, շաբաթվա սկզբին Գրիֆիթսն ասել էր, որ վստահ է, որ համաձայնագիրը կարող է երկարաձգվել։