Անձնագիր ստանալու գործընթացում կգործեն զեղչեր
2022 թվականի հոկտեմբերի 26-ին Օրենսդրական տեղեկագրում հրապարակվել է Վրաստանի կառավարության թիվ 504 որոշումը, համաձայն որի անձնագիր ստանալու գործընթացում կգործեն զեղչեր:
Սպասարկման վճարի մասում փոփոխությունները վերաբերում են այն ուսանողներին, ովքեր իրենց էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթում ունեն «ուսանողի» կարգավիճակ։ Նրանք կազատվեն որոշակի փաստաթղթերի ստանդարտ վճարից` օգտվելով 10 և 5 տոկոս զեղչերից:
EDU.ARIS.GE-ն փորձեց պարզել, թե կոնկրետ որ ծառայություններից կշահեն ուսանողները։ Ինչպես պարզաբանեցին Արդարադատության տանը, զեղչերը կգործեն ինչպես անձը հաստատող փաստաթղթերի, այնպես էլ կենսաչափական անձնագիր վերցնելու դեպքում։
«Ուսանողը նույնականացման քարտի համար պետք է վճարի ստանդարտ գնից 10 տոկոսով պակաս։ Օրինակ, եթե նա ցանկանում է ծառայություններ ստանալ 10 աշխատանքային օրում, ապա ստանդարտ 60 լարիի փոխարեն կվճարի 50 լարի։ Իսկ կենսաչափական անձնագիր ստանալու համար վճարը 150 լարիի փոխարեն կկազմի 142 լարի և 50 թեթրի, ստանդարտ վճարից կհանվի 5%-ը (կներառվի նաև լուսանկարելու համար վճարը)»,- պարզաբանել են Արդարադատության տանը
Այս տեղեկատվության հետ մեկտեղ գործակալությունը նշել է փաստաթղթերի ստանդարտ արժեքները՝ սպասման ժամկետների հետ մեկտեղ:
«Էլեկտրոնային նույնականացման քարտի ընդունման դեպքում սահմանվում է ստանդարտ արժեքը և ժամկետները՝ 10 աշխատանքային օրը՝ 60 լարի, 5 աշխատանքային օրը՝ 80 լարի, 3 աշխատանքային օրը՝ 100 լարի, 2 աշխատանքային օրը՝ 120 լարի, նույն օրը ստանալը կարժենա 150 լարի։ Կենսաչափական անձնագիր ստանալու ժամկետը և վճարը որոշվում է՝ 10 աշխատանքային օրը՝ 150 լարի, 5 աշխատանքային օրը՝ 180 լարի, 3 աշխատանքային օրը՝ 225 լարի, 2աշխատանքային օրը՝ 300 լարի»։