Առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը կարող է վերանայվել
Առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը կարող է վերանայվել: Ինչպես հայտնում է խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահը՝ Գիորգի Ամիլախվարին, կրթության և գիտության նախարարության հետ դեռևս աշխատում են առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը փոխելու ուղղությամբ։
«Առաջին դասարանցիների համար դպրոց ընդունվելու տարիքի հետաձգումը կախված է դպրոցական ենթակառուցվածքների ավելացումից։ Այժմ վերլուծություն է կատարվում, թե այս մեկ տարվա ընթացքում ինչպես են աճել դպրոցի ենթակառուցվածքները։ Ելնելով դրանից՝ մենք որոշում կկայացնենք այս տարի ժամկետի հետաձգման վերաբերյալ։ Կրթության նախարարության հետ մենք խորհրդակցական ռեժիմում ենք՝ մեկ տարվա ընթացքում հստակեցնելու, թե դպրոցական ենթակառուցվածքը որքանով է ավելացվել։ Դուք գիտեք, որ բազմաթիվ դպրոցներ վերականգնվել են, այդ թվում՝ նոր դպրոցներ, և վիճակագրական տեղեկատվությունը այժմ մշակվում է»,- ասել է նա:
Տեղեկության համար՝ նախորդ տարի օրենքի փոփոխությամբ և խորհրդարանի ընդունած որոշմամբ 2022-2023 ուստարվա դպրոց ընդունվելու իրավունք տրվեցին նաև այն երեխաներին, ովքեր 6 տարեկան դարձել են մինչև հոկտեմբերի 1-ը։ Որոշման համաձայն, 2022-2023 ուստարում առաջին դասարանցիների թիվը հասել է 2500-ի։