Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է
Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։ Համաշխարհային արշավին 13-րդ տարի է, ինչ միացել է Վրաստանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի աուտիզմի սպեկտրով երեխաների թիվն ավելանում է միջինը 10%-ով։ Վիճակագրությունն աճում է նաև Վրաստանում։
Աուտիզմը և աուտիզմի սպեկտրի խանգարումները պատկանում են նեյրոբիոլոգիական խանգարումների խմբին:
Աուտիզմ ունեցող անհատներն ունեն սոցիալական հաղորդակցության և սոցիալական հարաբերությունների լուրջ թերություններ, ինչպես նաև դրսևորում են տարօրինակ և/կամ կրկնվող վարքագիծ: Նրանց ուժեղ կողմերն են՝ լավ հիշողությունը,մաթեմատիկական և համակարգչային հմտությունները, երաժշտական կարողությունները։
Աշխարհում ամեն հազար մարդուց երկուսը ծնվում է աուտիզմով։ Աուտիզմը բավականին բարդ խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի մոտ կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Աուտիզմը 4,5 անգամ ավելի շատ հանդիպում է տղաների մոտ, քան աղջիկների։