Սամցխե-Ջավախեթիում ապօրինի ձկնորսության 11 դեպք է բացահայտվել
Սամցխե-Ջավախեթիում ապօրինի ձկնորսության 11 դեպք է բացահայտվել: Այս մասին տեղեկություն է տարածում բնապահպանական վերահսկողության վարչությունը։
«Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2023 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը հայտնաբերել են ապօրինի ձկնորսության 125 փաստ, որից 7-ում առկա են հանցագործության հետքեր: Նյութերն ուղարկվել են համապատասխան մարմիններին՝ հետագա արձագանքման համար»։
Ապօրինի ձկնորսական գործիքները կնքվել են, գործի նյութերը փոխանցվել համապատասխան մարմիններին։