Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 2235 մարդու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո Ուկրաինան գերությունից ազատել է ավելի քան 2000 ուկրաինացի զինվորների։
«Փետրվարի 24-ից Ուկրաինան գերությունից վերադարձրել է 2235 ուկրաինացի տղամարդու և կնոջ։ Մենք հիշում ենք նրանց բոլորին, բոլորին կվերադարձնենք»,- գրել է Զելենսկին «Telegram»-ում։
Զատիկի գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինան ազատ է արձակել 130 զինվորականի։