Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալները։
Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ լույս երկուշաբթի առավոտյան օդային տագնապ էր հայտարարվել Կիևում, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք մարզերում և Զապորոժյեի ու Խերսոնի շրջանների՝ Կիևի ենթակայության տակ գտնվող հատվածներում։ Ավելի ուշ՝ տեղական ժամանակով ժամը 3։46-ի սահմաններում օդային տագնապ է հայտարարվել նաև Ուկրաինայի մյուս բոլոր շրջաններում։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խարկովի մարզերում մի շարք պայթյունների մասին:
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։