Սամցխե-Ջավախեթիում Ղրիմ-Կոնգո տենդից բժիշկ է մահացել
Ախալցիխեի Ծղալթբիլա գյուղում Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդից մինչև 60 տարեկան տղամարդ է մահացել:
Մահացած բժիշկը դիմել է Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց, ավելի ուշ նրան տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի մասնաճյուղի տվյալներով՝ գյուղի բժիշկը ուշացումով է դիմել կլինիկային և նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Այս տարի Սամցխե-Ջավախեթիում Ղրիմի-Կոնգո տենդով հիվանդացել է ութ մարդ, այդ թվում՝ Մուսխում, Տոլոշում, Ծղալթբիլայում և Ադիգենի Նաքուրդևի գյուղում: