Ախալցխացի Լալի Տաբատաձեն վիճակախաղով շահել է 50000 լարի։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրաստանի ազգային վիճակախաղը»։
Լալի Տաբատաձեն 6 երեխաների մայր է Ախալցիխեից, ով բուժման նպատակով Թբիլիսիում գտնվելով, ամուսնու խնդրանքով, Վաժա-Փշավելա պողոտայում առաջին անգամ գնել է ամենահաջողակ «Փարավոնը» և ակնթարթորեն շահել 50 հազար լարի։
Ինչպես նա հայտնում է ընկերությանը, բազմազավակ մայրը գումարը կբաժանի իր երեխաներին և, իհարկե, անպայման կշարունակի լոտո խաղալ։