Վրաստանում այս տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում կանանց նկատմամբ բռնության 207 դեպք է գրանցվել։ Համապատասխան վիճակագրությունը հրապարակված է ՆԳՆ կայքում։ Բռնության դեպքերից 32-ը ֆիզիկական բնույթ են կրել, ամենաշատը՝ 168-ը՝ կանանց նկատմամբ հոգեբանական բռնությունն է։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է սեռական բռնության 4, հարկադրանքի 3 դեպք։
Բացի այդ, այս տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում կանանց նկատմամբ բռնությունը կանխելու նպատակով 183 խափանման միջոց է կիրառվել։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում բռնության զոհ դարձած կանանց թիվը կազմել է 179, որից ամենաշատը՝ 111 դեպք, գրանցվել է Թբիլիսիում։
Վիճակագրությունից պարզ է դառնում, որ բռնության զոհ կանայք առավել հաճախ 25-44 տարեկան են։ Հաշվետու ժամանակահատվածում նշված տարիքային կատեգորիայում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 112 դեպք։ Այստեղ պետք է նշել, որ բռնության ենթարկված տղամարդկանց մեծ մասը պատկանում է 25-44 տարիքային կատեգորիային։