Ձմերուկի և սեխի նմուշներում նիտրատի պարունակության խախտում չի հայտնաբերվել, հայտնում է Սննդի ազգային գործակալությունը։
«Սննդի ազգային գործակալությունը նիտրատների պարունակության փորձարկում է անում բանջարանոցային և այգեգործական մշակաբույսերի վրա, պետական ծրագրի շրջանակներում վերցվել և լաբորատորիայում փորձարկվել է ձմերուկի և սեխի 36 նմուշ: Հետազոտության արդյունքում նիտրատի պարունակությունը չի գերազանցում նորման:
Գործակալության տեսուչները նմուշներ են վերցնում մեծածախ, մեծ և փոքր առևտրի օբյեկտներից ամբողջ երկրում: Հետազոտությունն իրականացվում է հավատարմագրված լաբորատորիայում։
Սննդի ազգային գործակալությունը ամեն տարի ստուգում է նիտրատի պարունակության համար: Նախատեսվում է մինչև տարեվերջ վերցնել և ստուգել ևս 40 նմուշ։ Արդյունքների մասին տեղեկատվությունը հանրությանը կտրամադրվի օպերատիվ կերպով»,- հայտնել են գործակալությունը։