Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 49 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են խոցել դրանցից 21-ը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանը «Շահիդ» տիպի անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա երեք ուղղություններով՝ Ղրիմի, Պրիմորսկո-Ախթարի և Կուրսկի շրջաններում։
«Ընդհանուր առմամբ դիտարկվել է 49 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանը նաև հարձակվել է Խարկով քաղաքի վրա Ս-300 կառավարվող զենիթահրթիռային վեց հրթիռներով։ Հակառակորդը ինքնաթիռների մեծ մասն ուղարկել է պաշտպանության առաջին գծի երկայնքով, ինչպես նաև առաջնագծի տարածքների քաղաքացիական, ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավորապես՝ Խարկովի, Խերսոնի, Նիկոլաևի և Զապորոժիեի շրջաններում», – ասել է Իգնատը։
Խերսոնի շրջանում մի քանի առանձնատներ են վնասվել, իսկ Օդեսայի մերձափնյա գոտում անօդաչու թռչող սարքի բեկորներից հրդեհ է բռնկվել։