Լուրեր
Մագիստրատուրայում սովորելը հնարավոր է հեռակա կարգով իրականացվի
Մագիստրատուրայում սոովրելը կարող է ամբողջությամբ առցանց ձևաչափի անցնել: Այս մասին նշված է 2024 թվականի խորհրդարանի գարնանային նստաշրջանի համար Վրաստանի կառավարության օրինաստեղծ գործունեության կարճաժամկետ ծրագրում։
Ինչպես նշված է կառավարության ծրագրում, նախատեսվում է փոփոխություններ կատարել «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքում։ Ինչպես պարզ է դառնում փաստաթղթից, նախարարությունը քննարկում և աշխատում է հետևյալ օրենսդրական փոփոխությունների վրա.
- Որոշված է մասնագիտական ծրագրեր հեռակա կարգով իրականացնելու հնարավորությունը.
- Էլեկտրոնային ուսուցման հայեցակարգը կճշգրտվի և կձևավորվի նորովի;
- Էլեկտրոնային ուսուցումը մասամբ կթույլատրվի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում;
- Մագիստրատուրայում հնարավոր կլինի սովորել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, եթե ծրագիրը վերահավատարմագրվի;
- Կրթության, գիտության և երիտասարդության նախարարը կսահմանի ուսման այն ոլորտների ցանկը, որտեղ հնարավոր կլինի մասնակի կամ ամբողջությամբ օգտագործել էլեկտրոնային ուսուցման բաղադրիչը;
- Կկարգավորվի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը 6 ամսից ոչ ավելի ժամկետով։
გააზიარეთ :