Դատական վեճն ավարտվել է հօգուտ ավտոկայանի սեփականատիրոջ
Ախալցիխեի շրջանային դատարանի որոշմամբ ավտոկայանի սեփականատեր «Մգզավրի» ՍՊԸ-ի բաժնետերերի հայցն ամբողջությամբ բավարարվել է։ «VIP Trans» ՍՊԸ-ի փաստաբան Սոսո Խիթարիշվիլին համաձայն չէ դատավոր Մարիկա Չիտաշվիլիի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն։
2023 թվականի սեպտեմբերի 5-ին Ախալցիխեի ավտոկայանում սկսվեց վարձատուների և վարձակալի առերեսումը։ Ըստ «Մգզավրի» ՍՊԸ-ի, վարձակալ «ՎԻՊ Տրանս» ՍՊԸ-ն երեք ամիս չի վճարել գումարը, իսկ օրենքի համաձայն՝ սեփականատերերն իրավունք ունեն երեք ամիս հետո խզել պայմանագիրը։
Սրա արդյունքում «Մգզավրի» ՍՊԸ-ի 15 բաժնետերեր կազմել են համապատասխան արձանագրություն և խզել պայմանագիրը «ՎԻՊ Տրանս» ՍՊԸ-ի հետ, թեև վարձակալը հրաժարվել է լքել շենքը։
Վարձակալ «ՎԻՊ Տրանս» ՍՊԸ-ի տնօրեն Արտաշ Պետրոսյանն ասում է, որ բաժնետերերն ու ադմինիստրացիան իրեն թույլ չեն տվել անթերի աշխատել, և դրա պատճառով ինքն իրեն տուժող է ճանաչում և բողոքում բաժնետերերի դեմ: