Բակալավրիատի և մագիստրատուրայի համար կստեղծվեն հեռավար ծրագրեր
Ըստ կրթության նախարար Գիորգի Ամիլախվարիի, այսօրվա նիստում ներկայացվել է օրենքի նախագիծ, որը վերաբերում է հեռավար կրթության բարեփոխմանը։ Նախարարի որոշմամբ թույլատրվելու է ուսուցումը հեռավար անցկացնել բակալավրիատում և մագիստրատուրայում՝ մասնակի չափաբաժնով։ Բացի այդ, հնարավոր է դառնում ստեղծել բակալավրի և մագիստրատուրայի համար նախատեսված լրիվ էլեկտրոնային ծրագիր։
«Մի քանի ամիս է՝ մենք աշխատում ենք լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև Վրաստանի փորձի վերլուծության վրա, և որոշում ենք կայացրել, որ մի շարք բաղադրիչներով դա վերաբերում է և՛ բակալավրիատ, և՛ մագիստրոսական ծրագրերին, քանի որ տեսական ուսումնասիրությունները որոշակի մասնաբաժինով թույլատրվելու են էլեկտրոնային եղանակով, և դա հնարավոր կդառնա որպես առանձին ուղղություն Ե՛վ բակալավրիատ, և՛ մագիստրոսական ծրագրերի ստեղծում ամբողջությամբ էլեկտրոնային, հեռավար ծրագրով և համապատասխան հավատարմագրման հանձնում ու իրականացում ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար։ [...]»,- ասաց նախարարը։
2024 թվականի մարտի 1-ին կրթության նախարարը նշել է, որ մագիստրատուրայի մեկամյա ծրագրին մասնակցելու համար հանրապետական քննություններ հանձնելը պարտադիր չի լինի միայն այն դեպքում, եթե ուսանողը ցանկանա դրամաշնորհ ստանալ։
Նաև, նախարարի հրամանի համաձայն, բուհերը որոշ ոլորտներում բակալավրիատը կարող են դարձնել 3, իսկ մագիստրատուրան՝ 1-ամյա։ Հրամանն արդեն ուժի մեջ է մտել։