Ռիկոթին ժամանակավորապես փակ է
Ռիկոթիի թունելը ժամանակավորապես փակվում է: Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
«2024 թվականի մարտի 12-ին ժամը 02:00-ից մինչև 05:00-ն պլանային կանխարգելիչ աշխատանքներ են նախատեսվում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 143-րդ կմ-ում գտնվող Ռիկոթիի ավտոմայրուղու թունելում (հին թունել): Այդ իսկ պատճառով նշված ժամանակահատվածում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի կմ 132-կմ 200 (Սուրամի -Զեստափոնի) հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով ավտոմեքենաների տեղաշարժը։
Մնացած երթեւեկությունը հնարավոր կլինի միակողմանի՝ թունելի արեւմտյան ուղղությամբ հերթափոխով։ «Արալ» ՍՊԸ-ն փակման ժամանակահատվածում կապահովի ավտոտրանսպորտային միջոցների միակողմանի տեղաշարժը և երթևեկության հոսքերի կարգավորումը»,- ասված է հայտարարության մեջ։