Ռիկոթիում երեք օրով սահմանափակումներ կգործեն
Միջազգային Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 143-րդ կմ-ում գտնվող Ռիկոթի ավտոթունելի կանխարգելիչ և մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով 2024 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 5-ը ժամը 01:00-ից մինչև 06:00-ը երթևեկությունը կանցկացվի երթևեկելի մասի մեկ գծով:
Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։
Նշված ժամանակահատվածում ավտոճանապարհի Սուրամի-Զեստափոնի (կմ 132-կմ 200) հատվածում կցորդիչներով և կիսակցորդներով ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ: