2024 թվականի միասնական հանրապետական քննությունների, ընդհանուր մագիստրոսական քննության և ուսանողական դրամաշնորհային մրցույթի գրանցումը կավարտվի ապրիլի 4-ին, ժամը 18:00-ին։
Այս մասին տեղեկություն է հրապարակում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։
Առկա տեղեկություններով՝ գրանցման հիմնական փուլի ավարտից հետո դիմորդներն այլևս չեն կարողանա գրանցվել միասնական հանրապետական քննություններին։
«Քննությանը գրանցվածները մինչև ապրիլի 15-ը, ժամը 18:00-ն կկարողանան փոխել (ջնջել, ավելացնել), փոխել քննության լեզուն:
Ինչ վերաբերում է կրթական ծրագրերի ցանկին, ապա դիմորդները գրանցման հայտում հնարավորություն կունենան նշել և փոփոխել կրթական ծրագրերը մինչև բոլոր առարկայական հանձնաժողովների կողմից միասնական աշխատանքների գնահատման վերաբերյալ որոշումների հրապարակմանը հաջորդող օրվա ժամը 18:00-ն։ Կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի կենտրոնի կայքում։
Գրանցման մանրամասն հրահանգներին կարելի է ծանոթանալ կենտրոնի www.naec.ge կայքում»,- ասված է տեղեկատվության մեջ։