Նոր աղբատար մեքենաներ են փոխանցվել Սամցխե-Ջավախեթիին
Վրաստանի կառավարության որոշմամբ մարզերին տրվել են նոր աղբատար մեքենաներ։ Փոխանցման միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի կառավարության տարածաշրջանների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նիկա Թքեմալաձեն։ Միջոցառմանը ներկա էին նաև մարզերի պետական հոգաբարձուները և «Ջիթի» ընկերության ներկայացուցիչներ։
«Մարզերի զարգացումը կառավարության առաջնահերթությունն է. Իրականացվող գործունեությունը կաջակցի մունիցիպալիտետներին թափոնների կառավարման առումով, կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Նշենք, որ ծրագիրը մեկանգամյա չէ»։
Կառավարության որոշմամբ՝ կախված քաղաքապետարաններում առկա կարիքներից, կշարունակվեն նոր աղբատար մեքենաների գնումը։
Գնումների գործակալության հայտարարած համախմբված մրցույթում հաղթող «Ջիթի գրուպ»-ն արդեն 48 աղբատար մեքենա է բերել Վրաստան։ Գործընթացը շարունակվում է, հաջորդ ամիսների ընթացքում տեխնիկան աստիճանաբար կհասնի Վրաստան։ Մեքենաները արտադրվում են միջազգային ստանդարտներով՝ հագեցած Euro 5 արտանետումների ստանդարտ շարժիչներով։
Տեղեկությունը տարածում է Կառավարության աշխատակազմի մարզերի հետ կապերի վարչությունը։