«Մահացել է հղի կին և հաշմանդամություն ունեցող անձ»,- Կապանաձե
Ախալցիխեի քաղաքապետարանի հանրային առողջապահության և սոցիալական ծառայության ղեկավարի տեղեկացմամբ, 2024 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում տարբեր հիվանդությունների 58 դեպք է արձանագրվել:
Նուգզար Կապանաձեի խոսքով, հավանաբար սննդային թունավորման և վարակիչ ծագման դիարեայի 26, կարմրուկի 12, ջրծաղիկի 13, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիական տենդի 3, նոզոկոմիալ թոքաբորբի 3 և բրուցելոզի 1 դեպք է արձանագրվել:
«Հիվանդությունների հետևանքով 2 կին մահացել է, մեկը հղի էր, և կոնկրետ ախտորոշում չունենք, մյուսը հաշմանդամություն ունեցող անձ էր և մահացավ թոքաբորբից հետո շնչառական անբավարարությունից: Ինչ վերաբերում է հիվանդներին, նրանց բոլորի նկատմամբ իրականացվել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտություն, ինչպես նաև ստուգվել են կոնտակտները և տրամադրվել համապատասխան օգնություն»,- ասաց Նուգզար Կապանաձեն:
Զեկույցի համաձայն, 2023 թվականին տարբեր հիվանդությունների 271 դեպք է արձանագրվել, ինչպես նաև COVID-19-ի 294 դեպք է գրանցվել: