Ավտովթար Սամցխե-Ջավախեթիում՝ կա զոհ
Ճանապարհատրանսպորտային պատահարը Բորջոմիում տեղի է ունեցել երեկ գիշեր: «Բորջոմի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, թեթև ավտոմեքենան ենթադրաբար բախվել է պատին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է:
Դեպքի առնչումով հետաքննությունը սկսվել է քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը: