Բաթումի-Ախալցիխեի ճանապարհին երթևեկությունը սահմանափակվելու է
Ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ, այսօր՝ հուլիսի 15-ին, միջպետական նշանակության Բաթումի (Անգիսա)-Ախալցիխեի ավտոճանապարհի 100-րդ կիլոմետրում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով, ժամը 11:00-ից մինչև 18:00-ը, ավտոտրանսպորտի երթևեկությունը պարբերաբար սահմանափակվելու է:
Ինչպես նշված է դեպարտամենտի տարածած տեղեկատվությունում, սահմանափակման ընթացքում, ավտոմեքենաների անցնելը տեղի կունենա փուլային կարգով: