«Վրացական երազանքի» մամլո ծառայության տեղեկացմամբ, կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի մոտ 2 շաբաթ առաջ կորոնավիրուս է հաստատվել։
Ինչպես բացատրում է մամլո ծառայությունը, կուսակցության նախագահի մոտ կորոնավիրուսը բարդացել է և այս պահի դրությամբ նա բուժման կուրս է անցնում, ինչի պատճառով վրաց օլիմպիականներին ուղղված շնորհավորական նամակի հրապարակումը ուշացել է։
«Ներկայումս Բիձինա Իվանիշվիլու առողջական վիճակը բավարար է», - ասվում է հաղորդագրությունում, որը կուսակցության մամլո ծառայությունը տարածում է սոցիալական ցանցում: