«Կենտրոնի գոյությունը կենսական նշանակություն ունի աուտիստական սպեկտրի երեխաների համար» - Էլիսո Թաթեշվիլի
12:40 / 04.08.2024
«Երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնը» Ախալցիխեում գործում է 2018 թվականից: Կենտրոնը աուտիստական սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաներին և դեռահասներին առաջարկում է վարքագծի կառավարման թերապիա, ինչպես նաև լոգոպեդի և հոգեբանի ծառայություններ, որոնք շատ կարևոր են նրանց զարգացման համար:
Այս պահին երեխաների և դեռահասների կենտրոնն ունի մոտավորապես քսան շահառու: Նրա հիմնադիր և ղեկավար Էլիսո Թաթեշվիլին ասում է, որ դիմողներ շատ են և աշխատանքը շարունակելը անհրաժեշտ է, սակայն այսօր ուժի մեջ մտած այսպես կոչված «ռուսական օրենքը», որը ընդունվել է խորհրդարանի կողմից, որքանով թույլ կտա շարունակել այս աշխատանքը, հայտնի չէ: Նա դեռ չգիտի, թե ինչպես կշարունակի աշխատանքը:
«Հիմնականում ֆինանսավորվում ենք օտարերկրյա դրամաշնորհներով և ամեն ինչ հրապարակային և թափանցիկ է: Չգիտեմ ինչ որոշում կընդունենք, բայց երեխաների համար այս կենտրոնը կենսական նշանակություն ունի, քանի որ այստեղ գտնվելը նրանց համար թերապիա է, որը հիմնված է հետազոտությունների վրա: Շատ առաջընթաց ենք տեսել շահառուների մոտ, ինչպես գիտեք, սա այն վիճակն է, որը նրանց ամբողջ կյանքում կուղեկցի: Հետևաբար, կարևոր է փոքր տարիքից լուծել այն դժվարությունները, որոնք ունեն: Ուստի, եթե ընդհատում լինի, դա կհանգեցնի շահառուների վիճակի վատթարացման» - ասում է Էլիսո Թաթեշվիլին: Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, այս օրենքի նպատակը օտարերկրյա ֆինանսավորումների թափանցիկությունն ապահովելն է:
Օրենքի համաձայն, այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Նման օրենքը գործում է Ռուսաստանում 2012 թվականից, որը բազմաթիվ կազմակերպությունների փակման պատճառ է դարձել։ Ռուսաստանում այլևս չկան անկախ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակություն:
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.