Այս տարի Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 1 295 անձի
Այս տարի Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 1 295 անձի։ Այս մասին տեղեկացնում է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։
Ինչպես նշված է գործակալության հաղորդագրությունում, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ ժամանակահատվածում, Վրաստանի քաղաքացիություն ընդհանուր առմամբ շնորհվել է 11 762 անձի։
Տարիների ընթացքում այս տվյալները հետևյալն էին.
2021 թվական - Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2 486 անձի;
2022 թվական - Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 4 866 անձի;
2023 թվական - Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 3 115 անձի։