Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, սույն թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 2-ը, 06:00-ից մինչև 09:00 ընկած ժամանակահատվածում, «Կազբեգի» մաքսային անցակետի միջոցով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների շարժը երկու երկրի ուղղությամբ սահմանափակվելու է։
Գերատեսչության տեղեկացմամբ, «Կազբեգի» մաքսային անցակետի հարակից տարածքում, միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհին, նախատեսված է անհետաձգելի ճանապարհաշինական և վերականգնողական աշխատանքների իրականացում, ինչի պատճառով աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցների շարժը դադարեցվելու է։
Սույն իրավիճակից ելնելով, Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև պետական սահմանը հատող անձանց մաքսային վերահսկման ընթացակարգերը նշված ժամանակահատվածում հնարավոր չեն լինի։