Վրաստանում աճել է կենսապահովման նպաստ ստացող քաղաքացիների թիվը
Վրաստանում աճել է կենսապահովման նպաստ ստացող քաղաքացիների թիվը։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով, օգոստոսին կենսապահովման նպաստ ստացել է 454,112 քաղաքացի։ Վիճակագրական տվյալների համաձայն, նրանց թվում 16 տարեկանից ցածր է 244,699 երեխա։
Գործակալության տվյալներով, օգոստոս ամսվա տվյալներով, հանրային զբաղվածության խթանման պետական ծրագրում ներգրավված է 226,721 մարդ։
Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին կենսապահովման նպաստ ստացել էր 439,394 անձ, համապատասխանաբար, այս ժամանակահատվածից սկսած, նպաստ ստացող սոցիալապես անապահով քաղաքացիների թիվը ավելացել է 14,718-ով։
Հունվար ամսվա տվյալներով, սոցիալական նպաստ ստացել էր 16 տարեկանից ցածր 231,208 երեխա։