Հողի համակարգված անվճար գրանցումը կշարունակվի մինչև 2025 թվականի վերջ
Մենք որոշում ենք կայացրել շարունակել հողերի սիստեմատիկ գրանցումը,- կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով, կան քաղաքացիներ, ովքեր դեռ չեն հասցրել հաշվառել իրենց հողերը, և մինչև 2025 թվականի վերջ նրանք հնարավորություն կունենան անվճար գրանցել իրենց հողամասերը։
«Հողերի համակարգային գրանցումը այն կարեւոր բարեփոխումներից է, որ իրականացվել է։ Շնորհակալություն արդարադատության նախարարությանը այն շատ կարևոր արդյունքների համար, որոնք մենք արդեն ունենք։ Ինչպես գիտեք, այս բարեփոխման շրջանակներում չափագրվել է 1,5 մլն հողատարածք, գրանցվել է 1 միլիոնը: Հետեւաբար, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձավ սեփականատեր։ Օրական չափագրվել ու հաշվառվել է 3500-ից 4000 հողամաս: Պատկերացնում ենք, թե այս ուղղությամբ ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են տարվել։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է ավարտին հասցնել։ Ըստ այդմ՝ որոշում ենք կայացրել շարունակել հողերի համակարգային գրանցումը։ Կան քաղաքացիներ, ովքեր դեռ չեն հասցրել հաշվառել իրենց հողամասերը, և մինչև 2025 թվականի վերջ նրանք հնարավորություն կունենան ամբողջությամբ անվճար գրանցել իրենց հողամասերը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում արդարադատության նախարարին այս շատ կարևոր նախաձեռնության համար»,- ասել է վարչապետը։