Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել ութ դատապարտյալի։
Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։
Սեփական տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկում ազատազրկման պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է վեց դատապարտյալ, այդ թվում՝ մեկ կին։ Երկու դատապարտյալի կրճատվել է քրեակատարողական հիմնարկում կրելու մնացած պատիժը, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալ։