Դեկտեմբերի 1-ին Ախալցիխեում բողոքի ցույց կանցկացվի
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Ախալցիխեում բողոքի ցույց կանցկացվի։ Ցույցը կազմակերպվել է քաղաքացիական ակտիվիստների կողմից։
«Ասում են, որ քաղաքացիների բողոքի արտահայտման իրավունքը պաշտպանված է, բայց իրականում նրանց դաժանաբար բռնաճնշում են, ծեծում և ձերբակալում։ Շատ հեռու չէ այն ժամանակը, երբ դա նույնպես բացահայտ կհայտարարեն խոսքով, որովհետև գործողություններն արդեն ակնհայտ են»,- նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է այն բանից հետո, երբ ՆԳՆ-ն մայրաքաղաքում սկսեց խաղաղ ցույցի մասնակիցների բռնաճնշումները։
«Մինչ դեռ կարող ենք արտահայտել մեր բողոքը, դուրս եկե՛ք- նշված է սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիում և այլ շրջաններում շարունակվող քաղաքացիների բողոքը կապված է կառավարության որոշման հետ՝ մինչև 2028 թվականի ավարտը չդիտարկել ԵՄ-ի հետ բանակցությունների հարցը։ Վարչապետը նոյեմբերի 28-ին, Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ-ի հետ հարաբերությունների դադարեցման մասին։