Դեկտեմբերի 3-ին բողոքի ակցիաների արդյունքում Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի խմբերը բուժհաստատություններ են տեղափոխել 15 հոգու, այդ թվում՝ հանրահավաքի 11 մասնակիցների, լրատվամիջոցների երեք աշխատակիցների և ՆԳՆ մեկ ներկայացուցչի։ Այս մասին նշված է Վրաստանի առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը շարունակում են բուժվել կլինիկաներում՝ բժիշկների հսկողության ներքո, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Բողոքի ակցիայի մերձակայքում մոբիլիզացվել է Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության 20-ից ավելի բրիգադ։ Տեղում բուժօգնություն է ցուցաբերվել տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ովքեր հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Նշված տվյալները ներառում են միայն Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի կողմից հոսպիտալացվածների թիվը»,- ասված է առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։