Եկեղեցու համար անընդունելի են բռնությունն ու ագրեսիան, այն անառողջ գործընթացներն ու գործողությունները, որոնք հանգեցնում են հասարակության մասնատմանը և առճակատմանը,- նշված է Պատրիարքարանի հայտարարության մեջ։
Պատրիարքարանը արձագանքում է «Տվ Պիրվելի»-ի նկարահանող խմբի վրա հարձակմանը։
«Ցավոք սրտի, մեր երկրում իրավիճակը դեռ լարված է։ Երեկ երեկոյան «Տվ Պիրվելի »-ի լրագրողի և օպերատորի վրա անհայտ անձանց հարձակումը հիմնավոր մտավախություն է առաջացնում, որ գործընթացը կդառնա անկառավարելի և կհաճախակի նմանատիպ բռնի գործողությունները։
Մենք վճռականորեն նշում ենք, որ եկեղեցու համար անընդունելի են բռնությունն ու ագրեսիան, անառողջ գործընթացներն ու գործողությունները, որոնք տանում են դեպի հասարակության պառակտում և կոնֆլիկտ։
Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը և պետական կառույցի ներկայացուցիչներին անհապաղ հետաքննել և դադարեցնել նմանատիպ գործողությունները երկրում։ Մենք ակնհայտորեն կանգնած ենք հասարակական լուրջ հակասության առաջ, հետևաբար պետք է շտապ միջոցներ ձեռնարկել երկրում խաղաղ գործընթացին նպաստելու համար։
Դիմում ենք հասարակության բոլոր անդամներին՝ անկախ քաղաքական պատկանելությունից և կարծիքից, չհետևել սադրանքին, դրսևորել առավելագույն զսպվածություն և ողջախոհություն։
Եկեք հոգ տանենք մեր համաքաղաքացիների մասին և այս դժվարին օրերին հատկապես զորացնենք խաղաղության և միասնության աղոթքը։
Տերը ազգին զորություն տա, Տերը խաղաղությամբ օրհնի ազգը» (Սաղմ. 28, 11)»,- ասված է Պատրիարքարանի հայտարարության մեջ։
slot gacor situs toto Situs slot gacor demo slot gacor situs slot gacor situs toto slot gacor link slot gacor toto SITUS TOTO slot 4d situs slot gacor toto 4d slot gacor situs toto slot gacor situs slot gacor slot gacor hari ini Link Slot Gacor Slot Gacor situs toto 4d situs toto situs toto slot demo link slot gacor link slot gacor slot situs slot gacor slot gacor gampang menang slot slot gacor hari ini slot gacor slot 4d gacor slot slot gacor hari ini