Զազա Օքուաշվիլին որոշել է անել այն, ինչ այսօր շատ անհրաժեշտ է Բիձինա Իվանիշվիլին. Զազա Օքուաշվիլին որոշել է փակել ,-այս մասին կայացած ճապազրույցում ասել է Մթավարի ալիքի գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիան:
«Այն ժամանակ, երբ վրաց ժողովուրդը փողոցներում պայքարում է իր իրավունքները պաշտպանելու և ապօրինի իշխանությունը հեռացնելու համար, երբ ցուցարարներին բացահայտ բռնության են ենթարկում, դաժանորեն խոշտանգում, թալանում, ապօրինի կալանավորում, դատում և նետում են բանտեր, երբ լրագրողները , ովքեր կանգնած են առաջնագիծում և լուսաբանում են իրադարձությունները , ենթարկվում են թիրախավորված ֆիզիկական հարձակումների (մի քանիսը պատահաբար փրկվել են մահից), ճիշտ այդ ժամանակ Մթավարի ալիքի հիմնադիրներից մեկը որոշել է, փաստորեն, ներգրավվել «Վրացական երազանք»-ի նախաձեռնած զանգվածային բռնություններին և օգտագործել իր ձեռքի տակ եղած միջոցները՝ խոչընդոտել լրագրողներին՝ փոխանակ դրան որ ամեն ինչ աներ իր թիմին օգնելու և աժակցելու համար:
Զազա Օքուաշվիլին որոշել է անել այն, ինչ այսօր շատ անհրաժեշտ է Բիձինա Իվանիշվիլին: Զազա Օքուաշվիլին որոշել է փակել Մթավարի ալիքը։ Օքուաշվիլին դա անում է մի քանի ամիս առաջ իր կողմից նշանակված տնօրեն Գոգի Քուրդաձեի օգնությամբ, որը հնազանդ է կատարում իր առաջադրանքները։ Քուրդաձեն ընկերությունում հատուկ նշանակվել է Օքուաշվիլիի առաջարկությամբ՝ վերոհիշյալ հիմնադիրին ալիքի վրա անձնական նպատակներին հասնելու արդյունավետ լծակներ հաղորդելու միակ խնդիրն ունենալով, այլապես Գոգի Քուրդաձեն հեռուստատեսության առանձնահատկությունների հետ կապված որևէ իրավասություն չունի, նույնիսկ չի ճանաչում աշխատակիցներին, նա անտեսում է նրանց խնդրանքը՝ պարզապես հանդիպելու նրանց հետ: Եվ նույնիսկ աշխատանքի չի գնում ընդհանրապես։
Միակ բանը, որ անում է Գոգի Քուրդաձեն Օքուաշվիլիի հրամանով, ընկերությունում բոլոր ֆինանսական գործառնությունների արգելափակումն է և հրաժարվում է ընկերության համար կենսական պայմանագրեր կնքելուց։ Օրինակ, նրա շնորհիվ դադարեցվեց մեր աշխատակիցների առողջության ապահովագրությունը, ինչը հատկապես կարևոր է այսօրվա իրավիճակում, երբ համակարգված բռնության են ենթարկվում լրագրողներն ու օպերատորները, սակայն Օքուաշվիլին և Քուրդաձեին դա չեն հետաքրքրում, չնայած նրանք՝ որպես հիմնադիր և տնօրեն պատասխանատու են ընկերության աշխատակիցների համար:
Զազա Օքուաշվիլիի որոշման և նրա տնօրենի գործողությունների պատճառով Մթավարի ալիքը արդեն մնացել է առանց ֆինանսական աղբյուրների, մեզ հետ կնքված պայմանագրերը կամաց-կամաց խզվում են, ինչը, ի վերջո, անհնարին կդարձնի ալիքի աշխատանքը. սա հենց այն է ինչ անհրաժեշտ է Բիձինա Իվանիշվիլիին :
Իր որոշումներն արդարացնելու համար Օքուաշվիլին օգտագործում է այնպիսի անհեթեթ, հորինված մեղադրանքներ, որոնք ես այստեղ քննարկման արժանի չեմ համարում. նրանք իրենց ստերի մեջ այնքան հեռուն գնացին, որ պնդում են, թե Բիձինա Իվանիշվիլին պաշտպանում է մեզ, մենք գործարք ունենք օլիգարխի հետ։ Բացի այդ, պարզվում է, մենք երբեմն ինքներս ենք Քուրդաձեին ասում…
Իրականում ամեն ինչ պարզ է և ճիշտ հակառակը՝ եթե այսօր «Վրացական երազանք»-ի գործը ինչ-որ մեկն անում է Մթավարի ալիքի միջոցով , դա Զազա Օքուաշվիլին է, որը միտումնավոր տանում է ալիքը դեպի փակում։ Եվ շատ հիմնավոր կասկած կա, որ նա դա անում է՝ համաձայնվելով կամ առևտուր անելով ոչ լեգիտիմ կառավարության հետ:
«Վրացական երազանքի» հետ գործարքը Օքուաշվիլիի կողմից նորություն չէ. հիշեցնենք, որ նրա ընտանիքի անդամները՝ Նատո և Ռոստոմ Չխեիձեն, քվեարկել են «Երազանքի» կողմից ուզած Արդարադատության խորհրդի անդամների օգտին: Հետո որպես փրկօղակ հայտնվեցին Օքուաշվիլիի ընտանիքի անդամները։
Մենք այդքան էլ չպայքարեցինք, որ ի դեմս Զազա Օքուաշվիլիի ալիքը վերջնականապես հայտնվի Բիձինա Իվանիշվիլիի ձեռքում։ Ուստի, ինչքան կարող ենք, նորից կպայքարենք ու եթերում կլինենք մեր հեռուստադիտողի ու վրաց ժողովրդի համար։
Դուք եք գլխավորը, և մեզ համար ամենակարևորն այն է, որ մինչև վերջին րոպեն կանգնենք մեր գործընկերների հետ ամենաթեժ կետերում և պատմենք, թե ինչ է կատարվում այնտեղ, որտեղ որոշվում է Վրաստանի ճակատագիրը, և ոչ մի Գոգ, ոչ Զազա, եւ նույնիսկ Պուտինի ընկեր Բիձինան չի կարող մեզ կանգնեցնել»,- ասաց Գիորգի Գաբունիան։