ԱՄՆ-ն Վիզաների սահմանափակումներ է սահմանել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը վիզայի սահմանափակումներ է սահմանել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ, որոնց թվում են նախարարները, պատգամավորները, իրավապահ մարմինների ու անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները, - այս մասին նշվում է Պետդեպարտամենտի հայտարարությունում:
«Պետդեպարտամենտը հայտարարում է լրացուցիչ միջոցառումներ վիզայի սահմանափակման քաղաքականության շրջանակներում, որը արգելում է վիզայի տրամադրումը նրանց, ովքեր պատասխանատու են կամ մասնակցում են Վրաստանում ժողովրդավարության կործանմանը: Այսօր իրականացված գործողությունը վերաբերում է մոտ 20 անձի, այդ թվում նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահ ու անվտանգության պաշտոնատար անձանց և մասնավոր քաղաքացիներին», - նշված է հայտարարությունում:
Պետդեպարտամենտի տեղեկացմամբ, Միացյալ Նահանգները խիստ դատապարտում է «Վրացական երազանքի» կողմից անցկացվող կոպիտ ու անարդար բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում բողոքողների, մեդիայի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների ու ընդդիմադիր գործիչների նկատմամբ: